Մակրոնը մեղադրանքներ է հնչեցրել Պուտինի հասցեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արձագանքել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ «ցինիկ վարքագծին»։ Նրան մեջբերում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը, հաղորդում է Lenta.ru-ն։

«Հաշվի առնելով նախագահ Պուտինի ցինիկ վարքագիծը՝ ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ՝ նախագահ Թրամփը, Միացյալ Նահանգների հեղինակության համար մտահոգությունից ելնելով, կարձագանքի դրան», – ասել է Մակրոնը։

Նա հիշեցրել է, որ ամերիկացի առաջնորդը ձգտում է խաղաղություն ապահովել և խոստացել է բոլորին ներգրավել այս նպատակին հասնելու գործում։

Share This