Ճանաչել են Մակեդոնական եկեղեցին որպես «քույր-եկեղեցի»
Ճանաչել են Մակեդոնական եկեղեցին որպես «քույր-եկեղեցի»
Ռուս Ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը որոշում է կայացրել ճանաչել Մակեդոնական ուղղափառ եկեղեցին՝ Օքրիդեի արքեպիսկոպոսությամբ որպես ինքնագլուխ քույր-եկեղեցի։ Համաձայն Ռուս եկեղեցու կանոնների, Մակեդողանական եկեղեցու հովվապետը ներառվելու է ծիսական հիշատակությունների մեջ, որպես Ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ «Մակեդոնիայի եւ Օքրիդեի գերերջանիկ արքեպիսկոպոս ․․․/անուն/» տիտողոսով։ Ռուս եկեղեցու Սրբազան Սինոդը հույս է հայտնել, որ Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում ամենից երիտասարդն հանդիսացող Մակեդոնական եկեղեցին ի գլուխ Օքրիդեի արքեպիսկոպոսությամբ, հաստատուն կերպով անարատ ու մաքուր կպահի ուղղափառ հավատքն ու հավատարմությունն ուղղափառ կանոնական ավանդությանը։
