ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՎ ՓՈՂ ՈՒՆԻ, ԹՈՂ ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏՎԻ․ ՍԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄ Է
Թոշակներն ու նպաստները 1900 դրամով բարձրացնելով որևէ բանի չենք հասնելու, իշխանությունները դա կսարքեն մատի փաթաթան ու կհայտարարեն անընդհատ, որ թոշակ են բարձրացրել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իշխանություններն ասում էին՝ բանակը պետք է լինի մարտունակ, հիմա էլ ասում են՝ ով փող ունի, կարող է բանակից ազատվել և բանակը կդառնա բանվորագյուղացիական բանակ։ Ով փող ունի՝ կունենա առավելություն, իսկ ով չունի՝ թող գնա ու ծառայի հարուստների համար։ Սա հասարակության շերտավորում է»,- ասաց նա։
