Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, մեջբերելով Ադրբեջանի Ներքին զորքերի նախկին հրամանատարի հարցազրույցը, գրում է «Շատ հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Ադրբեջանից հատկապես նրանց համար, ովքեր հայտարարում են, թե ո՞վ է առհասարակ Ղասեմ Սոլեյմանին և մեզ ի՞նչ, թե Ղասեմին սպանել են։
Հատված Ադրբեջանի Ներքին զորքերի նախկին հրամանատար, այժմ Ուկրաինայում բնակվող Ֆահմին Հաջիևի հարցազրույցից. «Ղասեմ Սոլեյմանին դեռ 1990-ական թվականներին հատուկ հետաքրքրված էր Ադրբեջանով և փորձեր է կատարել ռազմական գործողությունների տարբեր վայրերից հետախուզական նշանակության տեղեկություններ փոխանցել հայկական կողմին։ Աղդամ-Աղդարայի շրջանում Ներքին զորքերի հետախույզների կողմից ժամանակին հայտնաբերվեցին նրա գործակալներից երկուսը և հանձնվեցին Ազգային Անվտանգության նախարարությանը։ Սա ասում են հատուկ նրանց համար, որոնք այս օրերին արցունքներ են թափում Ղասեմի համար»։
Ադրբեջանի շիաների շրջանում մեծ ակտիվություն է այս օրերին Ղասեմ Սոլեյմանիի սպանության առթիվ և հատկանշական է, որ նրանց թիրախում հայտնվել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, ով դեռևս ցավակցական խոսքեր չի ասել Ղասեմ Սոլեյմանիի սպանության առնչությամբ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )