Հրշեջները մարել են Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 32/5 շենքի մոտ ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 32/5 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին, մարվել՝ 20:46-ին: Այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արարատ Ս.) անվադողը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )