«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր` ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։
Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների` ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար` բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ:
