«Հրապարակ». Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։
Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։
