Երբ է Հնդկաստանը շահագործումից հանելու ՄիԳ-21 կործանիչները․ ET

Սեպտեմբերին Հնդկաստանը ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային դարաշրջանի ՄիԳ-21 կործանիչները, հաղորդում է The Economic Times-ը։

Կործանիչները ծառայության մեջ են եղել ավելի քան 60 տարի։

«Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապվել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը. երկրի ռազմաօդային ուժերի 93-ամյա պատմության երկու երրորդը անբաժանելիորեն կապված է այս ինքնաթիռի հետ։ Այն մասնակցել է 1965 թվականից մինչև «Սինդուր» գործողությունը բոլոր մարտական գործողություններին և այս կամ այն կերպ ազդել է գրեթե բոլոր կենդանի հնդիկ կործանիչ օդաչուների կարիերայի վրա», – ասել է ավիացիայի փորձագետ Անգադ Սինգհը։

ՄիԳ-21-ին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Չանդիգարհի ավիաբազայում։

Միջոցառմանը կմասնակցեն երկրի ռազմաօդային ուժերի բարձրագույն ղեկավարությունը և վետերանները։

Միջոցառումը նշելու համար կանցկացվեն ավիաշոուներ և ցուցահանդեսներ։

Share This