«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

«Հրապարակ» թերթը գրում է, որ Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ է դարձել՝ ընդդիմությունը վերցնելու է մանդատները՝ սպասելով ՍԴ որոշմանը, որի հետո այդ մասին հայտարարվելու է։ Կարապետյանն ասել է, թե «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը։

Ըստ աղբյուրի, Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն։ ՔՊ-ում այս որոշումը հակասական է ընդունվել՝ ոմանք «մարդագողության ճանապարհով» սահմանադրական մեծամասնություն «զավթելուց» են ուրախ, մյուսները կարծում են, թե մեծամասնության կարիք չկա և հնարավոր է Սահմանադրությունը դնել հանրաքվեի՝ 300 հազար ստորագրությամբ։

«Հրապարակ»-ը նշում է, որ Կարապետյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նաև ընդդիմության դաշտում. կան կարծիքներ, որ դա չի նպաստի համախմբմանը, և հանրության մի հատված դժգոհ կմնա։

Share This