Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի Նորվեգիայի հավաքականի դեմ հանդիպմանը՝ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բասկետբոլիստ, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նոր նատուրալիզացված խաղացող Ջաստինիան Ջեսափը։ 29-ամյա բասկետբոլիստը ներկայում հանդես է գալիս գերմանական Մյունխենի «Բավարիա» ակումբում և առաջին անգամ է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Share This