ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԴԱՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք (Արևմտյան Հայաստան-խմբ․), որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել երկրաշարժերից հետո, հայտնում է Anadolu-ն։

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Շաքիրփաշա օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախարարները հանդիպում են անցկացրել օդանավակայանում, որը փակ է եղել լրատվամիջոցների համար։

 

Հատկանշական է, որ Թուրքիան և Հունաստանը պատմականորեն լարված հարաբերություններ ունեն, բայց, ինչպես երևում է, ողբերագական իրադարձությունը միավորել է երդվյալ ախոյաններին։

 

Share This