Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ԱԻՆ-ում գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից  255-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, որից 3-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )