Հնդկաստանում տարեց քահանան տաճարում 7 և 9 տարեկան աղջիկների է բռնաբարել

Դելիում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վիշվա Բանդհու անունով տարեց քահանային, որը հարձակվել է 7 և 9 տարեկան երկու աղջիկների վրա և հենց տաճարում բռնաբարել նրանց, գրում է The Times of India-ն:

Բացի ցմահ ազատազրկումը, նա բռնաբարության համար տուգանվել է 50 000 ռուփիով, իսկ զոհերին ահաբեկելու համար՝ 10 000 ռուփիով: Նա նաև յուրաքանչյուր աղջկա կվճարի փոխհատուցում՝  750 հազար ռուփիի չափով:

Դատավորը հատկապես ընդգծել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ երեխաները պետք է իրենց հնարավորինս ապահով զգան, իսկ քահանայի վերադաստիարակումն անհնար է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )