Հնդկաստանի վարչապետ Մոդին G7-ի շրջանակում հանդիպել է ՄԹ-ի վարչապետ Ռիշի Սունակին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու նրա բրիտանացի գործընկեր Ռիշի Սունակը կիրակի օրը վերանայել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունն ու ամփոփել առաջընթացը երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Այս մասին գրել է Hindustan Times-ը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում։

Երկու առաջնորդները քննարկել են նաև Հնդկաստանի G20 նախագահությունը։ Մոդին ասել է, որ անհամբեր սպասում է Սունակին ողջունել սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին: Սունակն իր «ուժեղ աջակցությունն»  է հայտնել G20-ի նախագահությանը, որը, նրա խոսքով, գալիս է «գլոբալ անվտանգության ու բարգավաճման համար վճռորոշ ժամանակաշրջանում»:

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ երկու առաջնորդները «համաձայնել են, որ իրենց թիմերը կշարունակեն աշխատել արագությամբ՝ ավարտելու հավակնոտ ու փոխշահավետ» առևտրային գործարքը:

Share This