Հնարավոր է Սեւանից ջրառը սահմանափակվի 170 մլն մետր խորանարդ տարեկան ծավալի շրջանակում

ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևան լճից՝ տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել: «Պատգամավոր Կարապետյանը դրա համար առաջարկել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել, վերջինս բովանդակող նախագծով էլ հանդես գալով։ Ըստ Վարազդատ Կարապետյանի, ներկայումս համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Նախագծով առաջարկվում է, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած։ Պատգամավորը նաեւ նշեց, որ ՝ չի կարելի Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնելու: ավելին, նկատեց, որ լճից նորմալ ջրառը 50-60 մլն խոր. մետր է, ու շեշտեց, որ գործադիրը պետք է հստակ իմանա, որ չափը 170 մլն խոր մետր է և վերջ՝ անկախ նրանից, թե գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է , թե ոչ:
