Հին դալալներն էլ, սովետի բանակից մնացած ռուսերենով կխոսին.
Մեր բազարը բլած է, բայց բազար մտնողները ըդիկ չեն նկատե: Կողքուբոլորը, դաժե երկինքը, ընպես հերմետիկ են կարել գույնզգույն ցելաֆաններով, օր ոչ ընդեղ էղած սիրուն շենք ու շինությունը կերեվա՝ ոչ էլ բլածը: Բազարում ամեն մեկը յուրահատուկ անհատականություն է: Նախ իրանք էլ են իրանց մեջ բաժնեվել տարբեր խավերի. նույն տարածքն է, նույն պայմանները, նույն ապրանքը, բայց կեսը դալալ են, կեսը՝ գեղացի, կեսը՝ ի ծնե առևտրական, էն մէ կեսն էլ տեղի փող հավաքող: Թարմ թխած հացի հենց կողքը, քիպ կպած, նոր մոռթած անասունի միս է դրած, էկզոտիկ միրգ ու բանջարեղեն, նասկի ու քիսայվելու չուլ ու չափուկի կողքն էլ՝ գեղի կաթ, մածուն ու հատուկ քաղքցոնց համար իստակ զդած պանիր: Տուրիստները բազրի բկից առաջ չեն մտնի, ընտեղ իրանց փարեն կպրծնի հազար տեսակի կոֆեների, որոնց մենակ վրայի գրած գներն է ուրիշ: Ինչ գնի էլ առնիս՝ հոտն ու համը նույնն է, համեմունքների ու չիր ու չամն էլ: Հլը ու մեր բազառնիկները մարդկանց հոսքի մեջ գտնին խամ դեմք, չիտես ինչ մագնիս կմիացնեն ու կձգեն դեպի իրանց դախլիկ: Քանի օր մերոնք սաղ ռուսերեն կհասկնան կապ չունի տուրիստը ուրդեղից է մեկ է հետը ռուսերեն կխոսին: Էն օրը Անգլիացի մէ մարդմ կանգնել է թզի չրի կողքն ու գուզե հասկնա էդ ինչ է: Ծախող կնիգը կսե.– Բեռի, օչեն կուսնօ:
Էս մարդը հարցական աչքերով էլի նույն հարցը անգլերեն կուդա թե էդ ըդպես կուդեն թե պիտի էփվի: Առևտրական կնիկը ոտըմ առաջ գուկա ու ավելի բարձր համարյա գոռալով (մեր մոտ լեզու չհասկնալը խլության հետ կասոսացնեն. գիտեն բարձր ճվան էդ մարդը բդի հասկնա) կսե.
բեռի, ազիզդ չթաղեմ, օչեն կուսնօ:
Հին դալալներն էլ, սովետի բանակից մնացած ռուսերենով կխոսին.
-Իդի կօ մնե, բռատան:
Անլվա տանձը, անլավա բռի մեջ 4 կես կենե ու կսե.
– Լապու դայ, կուշայ՝ պռոբ, պռոբ էրա
Կհասկնաս օր իրա ծառայության վախտ բանակի մոտիկ ընգերը ավչառկեն է էղել…
