Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն, Վանաձորով, Դիլիջանով անցնող մայրուղիները. Փաշինյան

Վարրչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ճանապարհների վիճակին։

«Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։

Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։

Շնորհակալ եմ։

Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է ասել նաեւ Երեւան-Մարգարա, Երեւան-Ագարակ, Երեւան-Կոռնիձոր, Երեւան-Սոտք, Երեւան-Այգեպար, Երեւան-Գոգավան, Երեւան-Բավրա մայրուղիների մասին»,– գրել է նա։

Share This