Հացադուլավոր Լեո Նիկոլյանը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից (տեսանյութ)
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 25 օր է հացադուլ է անում:
Նշենք, որ նրա մուտքը Հայաստան չեն թույլատրել, ինչում նա տեսնում է քաղաքական ենթատեքստ:
«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։
