Հարցվածների 50 տոկոսը չի պատրաստվում հայտարարագիր ներկայացնել. GALLUP

«Պատրաստվո՞ւմ եք ներկայացնել եկամուտների հայտարարագիր» հարցին քաղաքացիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Միանշանակ այո 18.5%
  • Ավելի շուտ այո 19.1%
  • Ավելի շուտ ոչ 18.2%
  • Միանշանակ ոչ 31.7%
  • Դժվարանում եմ պատասխանել 5%

«Տեղյա՞կ եք, թե ինչպես պետք է լրացնեք/ներկայացնեք եկամուտների մասին հայտարարագիրը» հարցի պատասխաններն էլ բաշխվել են հետևյալ կերպ․

  • Լիովին տեղյակ եմ 9.8%
  • Ավելի շուտ տեղյակ եմ 18.9%
  • Ավելի շուտ տեղյակ չեմ 16.1%
  • Ընդհանրապես տեղյակ չեմ 52.9%
  • Դժվարանում եմ պատասխանել 2.2%

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ հունվարի 20-22-ը, հեռախոսային եղանակով։

Share This