Հարբած Ձմեռ պապը նվերները հասցնելու պահին բախվել է տան առաջնամասին

Գերմանիայում հարբած Ձմեռ պապը նվերները հասցնելու պահին բախվել է տան առաջնամասին, գրում է DW-ն։

Սանտան գտնվել է Մյուլհաուզենի գլխավոր փողոցում՝ քաղաքի եկեղեցու մոտ, երբ կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել տան առաջնամասին եւ այնտեղ կայանված մեքենային։ «Տան ճակատը լրջորեն վնասվել է, սակայն «Ձմեռ պապի» ամանորյա նվերները չեն վնասվել։ Հետագա ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ Ձմեռ պապը բացարձակապես անկարող է մեքենա վարել, որից հետո նրա հետագա ճանապարհորդությունն ընդհատվել է եւ նա արյան անալիզ է հանձնել», – հայտնել են ոստիկանությունից:

Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ առգրավել է Սանտայի վարորդական իրավունքը եւ հետաքննություն սկսել: Սակայն «Ձմեռ պապը» հայտարարել է, որ նվերները կհանձնվեն հաջորդ օրը։

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ հիշեք, որ նույնիսկ «Ձմեռ պապը» պետք է սթափ քշի»,-եզրափակել են ոստիկանությունից։

Share This