Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն

Փորձագետ Էսթեր Սարֆաթին ընդգծել է երկու բան, որոնք, նրա խոսքով, կանայք «երբեք չպետք է անեն»․ դրանք են՝ «բողոքելը կամ բացատրություններ տալը»:

Նա կարծում է, որ կանայք ավելի հազվադեպ են տղամարդուց ստանում այն, ինչ ուզում են, երբ դժգոհում են նրանից: Ըստ նրա՝ քննադատությունը կարող է վանել ձեր զուգընկերոջը, ավելի գրավիչ է բաց լինելը՝ ձեր ուզածի վերաբերյալ առանց կոպտության խոսելը:

«Միակ միջոցը նրանից ստանալու այն, ինչ ուզում ես, ուղղակիորեն նրան հարցնելն է»,-ասում է Էսթերը։

Հարաբերությունների խորհրդատուի կարծիքով՝ արժեքավոր կանայք, ովքեր իրենց բարձր են գնահատում, չպետք է բացատրություններ տան իրենց զուգընկերներին: «Երբ դու բացատրություններ ես տալիս, հանձմում ես քո իշխանությունը: Թող քո լռությունը լինի քո ուժը»,-հավելում է նա։

Նա նշում է, որ այն կինը, ով իրեն բարձր է գնահատում, խոսում է միայն անհրաժեշտության դեպքում եւ նրան լսում են, ինչը նշանակում է, որ չպետք է քո կարծիքը պարտադրել մեկ այլ մարդու։

Share This