Կուրտուան 335 օրվա մեջ առաջին անգամ Ռեալի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան առաջին րոպեներից խաղադաշտ է դուրս եկել «Կադիսի» հետ Իսպանիայի Պրիմերայի 34-րդ տուրի խաղում:

Այսպիսով, բելգիացի ֆուտբոլիստը 335 օրվա ընթացքում առաջին անգամ ընդգրկվել է մադրիդյան թիմի կազմում: Այդ ընթացքում նա ապաքինվում էր երկու ծանր վնասվածքներից։

Հիշեցնենք, որ Կուրտուան մրցաշրջանի սկզբում պատռել էր խաչաձև կապանները։ Այնուհետև մարտին, երբ այդ վնասվածքից ապաքինվելու վերջին փուլում էր, 31-ամյա դարպասապահը պատռել էր մենիսկը։

Share This