Հանձնաժողովը վերածվելու է մահակի՞

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկնարկը խիստ սկանդալային ստացվեց. Հայկուհի Հարությունյանը հասարակական սեկտորից է, նրա թեկնածությունն Էդմոնի թիմակիցները դեռ ԲԴԽ անդամ առաջադրելիս էին դիտարկում, սակայն տարիքային ինչ-որ խնդիր կար։ Չմոռանանք` Էդմոնն էլ ժամանակին էնջիոշնիկ է եղել։ Բոլոր դեպքերում, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ փաստացի բախումներ երկու թեւերի միջեւ։ Այսպես ասած` բուն իմքայլականների ու սորոսականների, եւ սորոսականները հաղթեցին՝ լավ հակափիար արեցին Էդգարի դեմ, թե նախկին է, վատ է աշխատել նախկին էթիկայի հանձնաժողովում։ Արդյունքում Էդգարը հրաժարական տվեց։ Ի դեպ, լավ ճանաչելով Էդգարին, կարծում եմ` նա հետ կվերցնի հրաժարականը, էմոցիոնալ քայլ է արել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Բոլոր դեպքերում, գործընթացը չէր կարող առանց Նիկոլ Փաշինյանի լինել։ «Անկեղծ ասած` մի քիչ մութ պատմություն է, մանավանդ որ «Լուսավորը» մտավ այդ «բեռի» տակ, հստակ է մի բան` հանձնաժողովն էլ ավելի քաղաքականացվեց. նախկին իշխանությունները, որին այդքան փնովում ենք, մրցութային կարգ էին սահմանել, մենք օրենքը փոխեցինք։ Կառույցին նոր` լրջագույն ֆունկցիաներ տվեցինք, գիտեք, պաշտոնի նշանակման, պաշտոնանկությունների հետ կապված ինչ լիազորություններ ունի այն։ Դա Սորոսի թեւի ձեռքում մահակի է վերածվելու»: Ի՞նչ շարունակություն կլինի։ «Եթե Էդգարը հետ վերցնի, հանձնաժողովը կսկսի մահակի իր գործառույթը, եթե հետ չվերցնի, մենք նոր թեկնածու պետք է առաջադրենք` նոր քննարկումներով, նոր ընտրությամբ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )