Հայտնի է, թե որտեղ կկայանա «Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթը. ТАСС
Եվրոպական հեռարձակման միությունը հաստատել է, որ երաժշտական համաշխարհային «Եվրատեսիլ» մրցույթը կկայանա Նիդեռլանդներում՝ Ռոտերդամում: Այս մասին հայտարարվել է շաբաթ տեղի ունեցած հատուկ շոուի՝ ««Լուսարձակի՛ր, Եվրոպա» համերգային նախագծի ժամանակ:
«Եվ նույնիսկ եթե դա բարդ է, մենք, միևնույն է, կպատմենք մեր պատմությունը՝ աշխարհին բացվելու, հարգանք, սեր ցույց տալու համար…»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշվում է «Եվրատեսիլ երաժշտական մրցույթ: Ռոտերդամ – 2021» պատկերանիշով կադրերում:
Tert․am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ չնայած «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է, կկայանա հատուկ «Լուսարձակի՛ր, Եվրոպա» համերգային նախագիծը։
Միջոցառմանը մասնակցում է նաև երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով այս տարի պետք է ներկայացներ Հայաստանը մրցույթում։
