ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ 240 ՄԻԼԻՈՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՊՐԱԾ ԻԽՏԻՈԶԱՎՐԻ ԿՄԱԽՔ

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում, Ռուսկիյ կղզում գիտնականները հայտնաբերել են իխտիոզավրի կմախքներ, որոնք ապրել են Երկրի վրա 240 միլիոն տարի առաջ։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Ոսկորները տեղափոխվել են օկեանարիում, որտեղ էլ դրանք կպահպանվեն։ Գտածոն արժեքավոր է հատկապես նրանով, որ բաղկացած է նույն կենդանու երկու մեծ ոսկորից։

Նշենք, որ այնտեղ, որտեղ ներկայումս գտնվում է Ռուսկիյ կղզին, ինչ որ ժամանակ ծով է եղել, որտեղ կյանքն է եռացել։ Համապատասխան մշակումից հետո հայտնաբերված գտածոները կկոնսերվացնեն, որպեսզի ուսումնասիրվեն մասնագետների կողմից, ովքեր մասնագիտացած են այս պատմական վաղագույն ժամանակներում ապրած կենդանատեսակի հետազոտության ոլորտում։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )