Հայոց Հայրապետի նվիրական Գահի և նշանակների խորհրդին անդրադառնալը՝ մեծագույն պատասխանատվություն է և շնորհ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.

«Հայոց Հայրապետի նվիրական Գահի և նշանակների խորհրդին անդրադառնալը՝ մեծագույն պատասխանատվություն է և շնորհ:

Հայ իրականությունում Ամենայն Հայոց Հայրապետությունն այն աստվածային վեմն է, որի վրա է կառուցվում հայ կյանքը՝ հոգևոր ու մարմնավոր: Երբ չկա այս ՎԵՄԸ՝ խորտակվում է հայի հոգևոր ու մարմնավոր կյանքը…

Եվս առավել մեր քաոսային օրերում Ամենայն Հայոց Հայրապետության նվիրապետական նշանակները գալիս են մեզ քաջալերելու, գոտեպնդելու և ոգեշնչելու՝ անձնվիրաբար ծառայելու ի պայծառություն Հայոց Եկեղեցու, ի զորեղություն Հայոց պետականության և ի շինություն Հայրենի երկրի:

Ամենայն Հայոց Հայրապետությունն է Արարիչ Աստծո և երկնաբնակ մեր սուրբ նախնյաց առջև պատասխանատու Հայոց երկրի, հայոց ազգի հոգևոր լուսավորության և անվտանգության:

Ուստի, ամեն մի ճշմարիտ հայի սուրբ պարտքն է՝ ակնածանքով իր ներդրումը բերելու այս Սուրբ Նվիրապետության հզորությանը, ծաղկմանը, պաշտպանությանը»։

Share This