<<Հայոց Արծիվներ>> մարտական ջոկատի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի 60 անդամները, ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները: Երևան ժամանելով 2016 թվականի ապրիլի 29-ին՝ «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի խոնարհումն Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )