Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել

Մայիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 10:11-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Share This