Հայաստանում մենք բավարար չափով տեղեկացված չենք Արցախում մեր արյունակիցների զրկանքների մասին
Հայաստանի Հանրապետության քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված այսօր պետք է պետական համակարգմամբ և կենտրոնացված կերպով թիրախավորեր Բաքվի բարբարոսական և հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով, հասարակական կարծիքի առաջնորդների ու հայտնի մարդկանց միջոցով և այլ խողովակներով։Մինչդեռ նույնիսկ Հայաստանում լայն հանրության առումով մենք բավարար չափով տեղեկացված չենք Արցախում մեր արյունակիցների զրկանքների մասին»։
