Հայաստանի հետ կապված նոր խաղի շեմին Լավրովը <<հետախուզական էքսպեդիայով>> եղավ Երեւանում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան աչքի ընկավ բավական հետաքրքիր դրսեւորումներով։ Նախ, ռուսական դիվանագիտության ղեկավարը բավական հետաքրքիր հայտարարություններ արեց, հետո առհասարակ նրա կեցվածքը զննողական հայացքը, վկայում է այն մասին, որ Մոսկվայում որոշել են հայ-ռուսական հարաբերություններում նոր նրբերանգներ ավելացնել։ Ինչ որ բան հուշում է, որ առաջիկայում ինչ որ մեծ քաղաքական խաղ է սկսվում ու Լավրովը պարզապես այսպես ասած «հետախուզական էքսպեդիցիա» էր իրականացնում, հասկանալու համար, թե «ինչ ոսկորից» են պատրաստված հայկական նոր իշխանությունները։ Սա բնական երեւույթ է։ Մոսկվան որեւէ կերպ ձեռք չի քաշելու Հարավային Կովկասից։ Ավելին, ձեռք է բերում հասանելիություն Հայաստանում ամերիկյան փողերով ստեղծված լաբորատորիաների հանդեպ, եւ ավելին, դեռ հնարավոր է, որ Հայաստանում ռուսական բազայի ներկայությունը երկարաձգվի եւս տասը տարով։ Նման պայմաններում պարզապես ապաշնորհ պետք է լինել, որպեսզի Երեւանի կողմից Մոսկվային սիրահոժար կերպով մեկնված ձեռքին աքացի տալ ու մերժել։ Այս փուլում գոնե, Փաշինյանը Մոսկվայի համար դառնում է ընդունելի խաղացող, զուտ ռուսական շահերից ելնելով։ «Խաղաղության ակունք» օպերացիայից հետո ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանի մոտ էլ որոշակի «պերֆորմանսներ» նկատվում են ու վերջինս փորձում է զուտ աշխարհաքաղաքական հովանու առումով կոնկրետանալ, հասկանալով, որ «փորձած թանն անփորձել մածունից լավ է»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )