Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել է

Հոկտեմբերի 13-ին ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

ՀՖՖ հաղորդմամբ, հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Փոխարենը հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար:

Share This