Գրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. Արգիշտի Քյարամյանը` պատերազմnւմ պարտության մասին

«Գրեթե վերջնական փուլում ենք գտնվում, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է, հիմնական քննությունն արդեն արված է, բոլոր ուղղություններով մեր տեսանկյունից ունենք իրական պատկեր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով հարցին` ինչքանո՞վ  է հաջողվել ամբողջացնել պատերազմում պարտության պատճառները:

Նա նշեց, որ իրենց համար շատ ավելի կարևոր է պատկերրը, թե առանձին անձանց քերական պատասխանատվությունը։

«Ընդհանուր առմամբ, այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան:

Շուրջ հարյուրի վերաբերյալ էլ քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու ու դատարան ուղարկելու վերաբերյալ:

Մենք այս հարցին վերաբերել ենք ոչ թե քրեական գործերի, այլ նաև շատ ենք կարևորել այս քրեական վարույթների պատմական արժեքը, փորձել ենք  հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք մինչև ցանկացած շարքային զինծառայողի հարցաքննելու մակարդակով, շուրջ 2000 հատոր է կազմում  գործերի ընդհանրական քանակը»,- ասաց Ա.Քյարամյանը:

Նա նշեց, որ դատավարություններն ընթանում են, գործերի մի մասը փակ ռեժիմով կքննվի։

Share This