Հայաստանի Առաջին հանրապետության օր․ պատմության այս օրը (28 մայիս)
Այս օրը տոններ են նշվում մի շարք երկրներում՝ Հայաստան՝ Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելոռուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ ռազմական ռեժիմի անկման օր։
1918-ին Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության անկախությունը։ Սարդարապատի ռազմաճակատում թուրքերը նահանջել են մինչև Արագած կայարան ու դեպի հյուսիս, հայկական կողմը գրավել է Ղարաբուրունն ու Արագած կայարանը։
1992-ին Հայաստանը դարձել է Միջազգային Առժույթային Հիմնադրամի անդամ, 2011-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ 2021-ին Հանրապետության տոնի գլխավոր հանդիսավայր Սարդարապատի հուշահամալիրը փակ է եղել լրագրողների և քաղաքացիների համար, ոստիկանները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին։
