Հայաստանի ամենահարուստ փոխնախարարների 10-յակը.https://lurer.com/

Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ նախարարությունների ղեկավար կազմից հանրությունը, որպես կանոն, ծանոթ է միայն նախարարներին, այն էլ՝ ոչ միշտ: Մինչդեռ վերջիններիս տեղակալները գտնվում են ստվերում և նրանց մասին սահմանափակ տեղեկատվություն է առկա: Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ փոխնախարարներին: Եվ այսպես:

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարագրել է հողամաս և բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 815,150.32 դրամ, կանխիկ դրամը՝ 25,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,191,066.00 դրամ և 24,000.00 ԱՄՆ դոլար:

ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00  դրամ:vԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է երկու բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդ՝ 3,001,719.00 դրամի չափով: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 894,586.00 , 133,348.00 և 4,298.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 13,420,000.00 դրամ, 14,600.00 ԱՄՆ դոլար և 2,800.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,147,359.00 դրամ:

ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարագրել է բնակարան, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա,  բանկային հաշվի մնացորդները կազմել են 3,900.00 եվրո, 277,000.00 դրամ, 2,000,000.00 դրամ, 5,000.00 դրամ: Կանխիկ դրամը՝  3,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 682,375.00 դրամ:

ԱԳՆ մյուս փոխնախարար Վահե Գևորգյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս,  AUDI մակնիշի ավտոմեքենա, 6,000.00 եվրոյի բանկային ավանդ,  բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,922,000.00 դրամ և 12,505.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9,661,809.00 դրամ:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 15,111,731.50 դրամ և 23,984.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16,759,827.00 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Վահան Սիրունյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև.

3 անշարժ գույք, 13 մլն դրամ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան  Սիրունյանի հայտարարագիրը

Share This