Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է
Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է:
Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
