Համեղ ու օգտակար սմուզի այտուցներից ազատվելու և զարկերակային ճնշումը կարգավորելու համար
Օրգանիզմի ուժերը վերականգնելու, այտուցներից ու զարկերակային բարձր ճնշումից ազատվելու և մաշկի ու մազերի որակը բարելավելու համար իրականում շատ բան հարկավոր չէ: Պարզապես անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել որոշ բաղադրիչներով, որոնք կօգնեն հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին:
Բացի այդ, այս սմուզիի մեջ կիրառվող բաղադրիչներն օժտված է հզոր բուժիչ հատկություններով, որոնք բարձրացնում են օրգանիզմի աշխատունակությունն ու վերականգնում բոլոր օրգանների ու համակարգերի բջիջները: Իր հզոր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն կօգնի ազատվել բորբոքումներից ու մեղմել ցավն արթրիտի, հոդացավերի և այլ բորբոքային հիվանդությունների դեպքում:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
2 հատ հասած բանան,
ռեհանի 10 խոշոր, թարմ տերև (կամ 1 թեյի գդալ չորացրած ռեհան, սակայն գերադասելի է թարմը),
1 գդալ բնական մեղր(ըստ ցանկության),
1 բաժակ ջուր,
1-2 ճաշի գդալ քունջութի սերմ,
1 ճաշի գդալ կտավատի սերմ
¼ թեյի գդակ մեղվափոշի (ըստ ցանկության, սակայն այն շատ ավելի օգտակար է դարձնում սմուզին):
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված սմուզին հարկավոր է խմել անմիջապես պատրաստելուն պես: Խորհուրդ է տրվում այս ըմպելիքն օգտագործել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից 30-40 րոպե առաջ կամ առհասարակ նախաճաշի փոխարեն: Այն հարկավոր է օգտագործել շաբաթական 2-4 անգամ մեկական բաժակ:
