Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել

Հունիսի 16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լոռու մարզի Մեծավան գյուղի մի բնակիչ հայտնել է, որ գողացել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մեքենան շրջված վիճակում Տաշիր քաղաքի վերջնամասում է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանների և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը ինքնակամ բաժին են ներկայացել Մեծավանի 20-ամյա երկու բնակիչ և խոստովանել արարքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Share This