Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է ավելի քան 120 անգամ

Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )