Կքննարկեն Ուկրաինայի վերականգնմանը վերաբերող հարցեր
«Մեծ Յոթնյակի» առաջնորդները Հիրոսիմայի գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի վերականգնմանը, ինչպես նաեւ տնտեսական եւ մարդասիրական օգնության տրամադրմանը առնչվող հարցեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա նաեւ ասել է, որ առաջնորդները կարեւորելու են այն, որ ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հաջողությունները մարտի դաշտում նպաստեն հնարավոր բանակցությունների հաջողությանը, երբ որ Ուկրաինան պատրաստ լինի դրանք սկսելու Ռուսաստանի հետ։
