Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության թեկնածուն կարևորում է կառույցի թափանցիկությունը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը կարևորում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը:

«Վստահ եմ, որ հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը: Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )