Գյումրեցիների հերթական հնարամտությունը բացահայտվել է
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է Գյումրիում տեղակայված հյուսիսային մաքսատան կուտակումներին և հերթերին: Դավիթ Անանյանը հայտնել է, որ հերթերի, կուտակումների հիմանական պատճառը բանկային գործարքներով էր պայամանավորված: Ըստ Անանյանի, այդ խնդիրն արդեն կարգավորվել է: ՊԵԿ նախագահը նկատել է՝ որոշ վարորդներ առանց պետհամարանիշների հերթ են կանգնել, հետո իրենց տեղերը վաճառել մեքենա ներկողներին:
