Կոչ եմ անում ձեռնպահ մնալ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ոնտձգություններից․ Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ #հարձակում է տեղի ունեցել «Հայելի» լրատվամիջոցի վրա մի խումբ անձանց կողմից։ Հայաստանում պաշտպանված է տեղեկատվության և արտահայտվելու ազատությունը։ #Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են #ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) #ազատության և #բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, #պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: (Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք, Հոդված 4)։ Կոչ եմ անում ձեռնպահ մնալ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ #ոնտձգություններից, որը կարող է վնասել լրագրողի գործունեությանը, տեղեկավություն ստանալու ազատությանը և առհասարակ ազատ մամուլին, ինչպես նաև` իրավապահ մարմիններին` ցուցաբերել զգոնություն և օպերատիվ արձագանքել ցանկացած միջադեպի: Հիշեցնեմ նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը այս տարի հրապարակեց աշխարհում մամուլի ազատության #ինդեքսը (2019 World Press Freedom Index), որտեղ Հայաստանը 2019թ.-ի սանդղակում #առաջընթաց է գրանցել 19 կետով՝ 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը»։ Ցանկացած նման միջադեպ կարող է #վնաս հասցնել ՀՀ-ի միջազգային վարկանիշին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )