Կլինեն դեպքեր, երբ ուղեվարձի գինը կլինի անգամ 400 դրամից ավելի. Բաբկեն Պիպոյան
«Հունվարի 1-ից Երևանում տրանսպորտը թանկանալու է, այդուհանդերձ քաղաքային իշխանությունները փորձում են փաթեթներում գտնել հնարավորություններ՝ ապացուցելու, որ մարդիկ վճարելու են 100 դրամից մի փոքր ավելի, երբեմն՝ 100 դրամից պակաս, ընդդիմադիր կուսակցություններն էլ ի ցույց են դնում, որ շատ դեպքերում ստիպված են լինելու վճարել 300 դրամ»,-«Իրազեկ սպառող» հաղորդաշարի հերթական թողարկմանը, խոսելով հանրային տրանսպորտի իրական սակագնի վերաբերյալ է, ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա օրինակներով ցույց է տալիս, որ կարող են լինել դեպքեր, երբ իսկապես, ուղևորը կվճարի 100 դրամից պակաս, կլինեն դեպքեր, երբ ուղեվարձի գինը կլինի անգամ 400 դրամից ավելի։
Մանրամասն՝ տեսանյութում։
