Զեյնալյանին կփոխարինի Արսեն Թորոսյանը
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին Աժ նախագահը հայտարարություն է տարածել։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, ով դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։
