Կիևում պայթյուններ են որոտացել

Կիևում օդային ռմբակոծության ահազանգի ֆոնին՝ պայթյուններ են որոտացել։ Այս մասին ТСН-ը հայտնել է իր Telegram ալիքում։

Պարբերականը հայտնել է Երևանի ժամանակով՝ 04:48-ին Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման մասին:

Բացի այդ, պայթյուններ են տեղի ունեցել Չերկասի շրջանի Կանև քաղաքում։

Մանրամասներ չեն հաղորդվում։

 

Share This