Կիմ Չեն Ընն առաջարկել է սահմանադրությամբ ամրագրել, որ երկրի գլխավոր թշնամին Հրվ. Կորեան է

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել սահմանադրության մեջ ներառել դրույթ այն մասին, որ երկրի գլխավոր թշնամին Կորեայի Հանրապետությունն է։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել մեր երկրի սահմանադրության մեջ… Կարծում եմ, որ կարևոր է ամրագրել այն դրույթը, որ Կորեական թերակղզում պատերազմ բռնկվելու դեպքում, Կորեայի Հանրապետությունը կգրավվի, կհպատակեցվի և կվերադարձվի հանրապետության կազմ»,- ասել է Կիմ Չեն Ինը:

«Ճիշտ եմ համարում դրույթներ ներմուծել դաստիարակչական և կրթական աշխատանքում՝ ուժեղացնելու Կորեայի Հանրապետության՝ որպես թիվ մեկ մշտական թշնամական պետության, մշտական գլխավոր թշնամու իմիջի ամրապնդմանը։ Կարծում եմ, որ ճիշտ է հրաժարվել բառերից, որոնք արդեն անցյալ են, որոնք մոլորության մեջ են գցում հյուսիսում և հարավում բնակվում նույն ժողովրդի մասին»,- հավելել է Կիմ Չեն Ինը:

ԿԺԴՀ ղեկավարն նախկինում հայտարարել էր, որ Կորեայի աշխատավորական կուսակցությունը եկել է այն եզրակացության, որ անհնար է միավորել Կորեական թերակղզին երկխոսության միջոցով։ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը նշել է, որ հարավի հետ կապված «հայրենակից» հասկացությունը ջնջվել է զինվորականների գիտակցությունից։

Share This