ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանին փոխնախարարներ պետք չեն
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ աշխատակազմում խոսում են, որ Անափիոսյանը վերապատրաստման է մեկնում ԱՄՆ։ Ըստ ամենայնի,պայմանավորվել են, որ վերապատրաստման անվան տակ հեռանա, բայց իրականում կոնֆլիկտ է եղել։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ մյուս փոխնախարար Լուսինե Առաքելյանը երկու ամիս առաջ է ազատման դիմում գրել, և այդ պաշտոնը դեռ թափուր է։ Անափիոսյանն իր հրաժարականի մասին ավելի ուշ հայտնեց ֆեյսբուքյան իր էջում:
