Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին
Երևանում օգոստոսի 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Հանրապետությունում օգոստոսի 15-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին՝ առանձին վայրերում հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։
Օգոստոսի 15-19-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի առանձին հատվածներում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
