Կարեւոր հանդիպում Մոսկվայում՝ ԱՊՀ շրջանակներում

Այսօր Մոսկվայի “Սկոլկովո” տեխնոպարկում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպում։ Օրակարգում կլինեն տարբեր հարցեր, որոնք հատկապես կվերաբերեն թվային տնտեսության զարգացմանը թվային ոլորտում գործակցության ծավալմանը։ Կստորագրվեն հուշագրեր կապված ստանդարտացման, անասնաբուժության եւ այլ ոլորտներում գործակցության խորացման եւ համապատասխանեցման հետ։ Անդրադարձ կարվի նաեւ ԱՊՀ ձեւաչափում առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման խնդրին։
