Կարանտինի պատճառով գերնյարդային չինացին վրաերթի է ենթարկել մարդկանց

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինին որոշ մարդիկ այլեւս չեն կարողանում դիմանալ եւ նյարդերը տեղի են տալիս։ Պեկինի հսկից անցագրային կետերից մեկում, մի չինացի, այլեւս չկարողանալով դիմանալ մշտական ստուգումների եւ հերթերին, գերնյարդային լարված վիճակում մեքենայով վրաերթի է ենթարկել ոստիկաններին։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Տուժել է 10 մարդ։ Նշենք, որ Չինաստանի քաղաքների մեծ մասը ներկայումս գտնվում են կարանտինի տակ։ Երթեւեկությունը ճանապարհներին սահմանափակված է, վարորդները պարբերաբար ենթարկվում են կորոնավիրուսի հայտնաբերման տարատեսակ ստուգումների։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )